շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 «Ալադին» մանկապարտեզում երեխաների ծեծի գործով որոշում է կայացվել

«Ալադին» մանկապարտեզում երեխաների ծեծի գործով որոշում է կայացվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարինե Գևորգի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Ավան Իսահակյան թաղամասի 10-րդ հասցեում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մանկապարտեզի մաքրուհի, 2023 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, ընկած ժամանակահատվածում, նույն մանկապարտեզի տնօրեն Աննա Ռոմիկի Հարությունյանի հետ՝ խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները․ մանկապարտեզ հաճախող անչափահաս սաներին պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Հիշեցնենք, որ դեպքը եղել էր 2023 թվականի օգոստոսի 16-ին։ Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մանկապարտեզի տնօրենը եւ աշխատակիցները ծեծի ենթարկում երեխաներին։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսանյութը նկարահանվել է «Ալադին» մասնավոր մանկապարտեզում, որտեղ, ի դեպ, ամսական վարձավճարը կազմում է 90 հազար դրամ։ Եվ ահա դատարանի առաջ է կանգնել մանկապարտեզի տնօրենը։

  • Կիսվել: