ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ակնհայտ է, որ կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու. Ավետիսյան

Ակնհայտ է, որ կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու. Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադեւոս Ավետիսյանը, Աշոտ Սիմոնյանը եւ Արգիշտի Գեւորգյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել են պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Թադեւոս Ավետիսյանը։

«Մհերի տրամադրությունը լավ էր, ոգին՝ բարձր, բոլորին փոխանցում էր իր ջերմ ողջույնները։ Ակնհայտ է, որ կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու, իսկ իրավական համակարգը առաջնորդվում է երկակի ստանդարտներով եւ դարձել է գործիք օրվա իշխանության ձեռքին»,- գրել է Թադեւոս Ավետիսյանը։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին լեզվակռիվ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ իշխանական Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։

Լեզվակռվի ժամանակ Սահակյանը հարվածել է Վարդանյանի քունքին։ Վերջինս վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա վնասվածքը կարել են։ Իսկ Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել Ոստիկանություն, ապա կալանավորվել 72 ժամով։

  • Կիսվել: