չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԻՆ  նախկին նախարարի եւ մյուսների գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

ԱԻՆ նախկին նախարարի եւ մյուսների գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների գործով դատական նիստին  մեղադրյալներից Վիգեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ վերացվեց վաղեմության ժամկետով պայմանավորված:

Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Գրիգորյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Բեյբությանի օժանդակությամբ Մանվել Մաթևոսյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ՀՀ ԱԻՆ ՓԾ «ՀԱԷԿ» ջոկատում աշխատանքի ընդունելու դիմաց, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում Մանվել Մաթևոսյանի հորից՝ Միհրդատ Մաթևոսյանից, անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 819.876 ՀՀ դրամին համարժեք 1.700 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաեւ, որ Վիգեն Գրիգորյանը մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար մի շարք անձանցից պահանջել և յուրաքանչյուրից ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:


  • Կիսվել: