ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։

Այսօր դատարանը հրատապ նիստ էր հրավիրել՝ քննության առնելու Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը՝ պայմանավորված նրա առողջական վիճակի վատթարացմամբ։

Պաշտպաններն արձանագրել են, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, նրան կալանքի տակ պահելը խոշտանգում է և միջնորդել են դատարանին՝ Ա․ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ կարող են վճարել որպես գրավի չափ՝ սկսած 80 մլն ՀՀ դրամից։

  • Կիսվել: