ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ապրիլի 22-ին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 9-ի ԲԴԽ-38-Ո-94 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրով։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարեն Հակոբյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

  • Կիսվել: