ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք  Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ:

Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից․

«ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների  և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը»:

  • Կիսվել: