հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում. ՆԳՆ

Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում. ՆԳՆ

Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։

Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Նշենք, որ Զեյնալովը ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում և սոցիալական ռեսուրսներով հայտնել, որ իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Զեյնալովը անպաշտպան հայ ծերունու կոկորդը կտրել էր, այդ ամենը ծիծաղելով տեսանկարահանել և տարածել սոցիալական ցանցերով։ Տեսանյութը արժանացել էր ադրբեջանական հասարակության բուռն հավանությանը։

2020 թվականին Զեյնալովը նաև հանդես էր եկել հանրային կոչերով՝ սադրելով ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին հարձակումներ գործել ՌԴ հայերի վրա։

  • Կիսվել: