երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Աբովյանում տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվել

Աբովյանում տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվել

Իրացնելով ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ մայիսի 29-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերվել, ապօրինի զենք-զինամթերք պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և, իր վարած «ՎԱԶ-21015»-ով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը:

Ոստիկանությունից  հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «EKOL Aras Magnum» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով, և ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

  • Կիսվել: