շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԱԾ-ին 576 մլն դրամ հատկացվեց՝ շենքերի կառուցման եւ օբյեկտների վերանորոգման համար

ԱԱԾ-ին 576 մլն դրամ հատկացվեց՝ շենքերի կառուցման եւ օբյեկտների վերանորոգման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2023 թվականի պետական բյուջեում ոեւ ԱԱԾ-ին գումար հատկացնել:

Հիմանվորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը  պայմանավորված է ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների վարչական շենքերի կառուցման, օբյեկտների վերանորոգման հետ կապված նախագծահետազոտական փաստաթղթերի պատրաստման և բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է ԱԱԾ-ին 2023-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 576 մլն 439 հազար դրամ ԱԱԾ-ի բնականոն գործունեության իրականացման նպատակով:

Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:

  • Կիսվել: