երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
9 բալով համակարգը համարում եմ ճիշտ․ Ստյոպա Սաֆարյան

9 բալով համակարգը համարում եմ ճիշտ․ Ստյոպա Սաֆարյան

9 բալով համակարգը համարում եմ ճիշտ, ու եթե վարորդները պետք է այդքան կոպիտ խախտումներ անեն, ապա ավելի լավ է նման վարորդը դուրս չգա երթևեկություն։  Այս մասին գրում է Հանրային խորհրդի նախագահ Ստոյապ Սաֆարյանը։

«2 տարվա վարելու ընթացքում ընդամենը ավտոմեքենայիս վրա եկել է 5 խախտում. մեկը խաչմերուկում ձախ թեքվելիս ուղիղ եկողին չզիջելու համար, որի համար տուգանքը արդար եմ համարել ու շնորհակալ եմ եղել վթարից խուսափած հնարամիտ վարորդին, 1 ակտ եկել է Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին Դիլիջանի թունելի չմտած արագությունը 5 կմ/ժ_ով գերազանցելու, 1-ը' Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին կրկին արագությունը 3կմ/ժ-ով գերազանցելու /վարորդը զարմիկս էր այդ պահին/, վերջինն էլ Խանջյանի վրա նույնքան գերազանցելու /վարորդը մյուս զարմիկն է եղել/ համար։ Ու բոլոր ակտերն էլ արդար եմ համարել, շան լափը թափել թե իմ, թե 2 զարմիկներիս գլխին։ Վարել եմ գրեթե ամեն օր, այդ թվում ամսվա մեջ առնվազն 2անգամ Երևան-Նոյեմբերյան ու հակառակը։ Ասածս այն է, որ 9 բալով համակարգը համարում եմ ճիշտ, ու եթե վարորդները պետք է այդքան կոպիտ խախտումներ անեն, ապա ավելի լավ է նման վարորդը դուրս չգա երթևեկություն։ Ավտոպատահարների զոհերի ու վիրավորների թիվը Հայաստանում անթույլատրելի բարձր է ու սրա դեմը պետք է առնել առնվազն երեք ուղղությամբ.
1. երթևեկության կանոնների ռացիոնալ ու արդարացված խստացմամբ, ինչպիսին բալային համակարգն է,
2. վարորդական իրավունքի տրամադրման խստացմամբ, դրանց վաճառքի բացառմամբ,
3. ճանապարհի լավագույն կահավորմամբ. ճանապարհը միայն ասֆալտը չէ, այն նաեւ լավ կողնակն է ու մնացյալ բաները, ու թերևս անցած տարի իմ ավտոմեքենայի վթարը նման ելք չէր ունենա, եթե նորմալ կողնակ լիներ, ոչ թե 50 սմ-անոց շերտ, հեղեղատարը ահռելի կիրճ չլիներ, 1 մետրանոց խոտն էլ հնձած լիներ/։
Այնպես որ, այս իրավիճակի դեմը պետք է առնել հանուն ավտովթարների պոտենցիալ զոհերի, որոնցից մեկը, Աստված չանի, կարող ենք մենք ու մեր հարազատները լինենք...»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: