ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
65-ամյա Արա Պ.-ն 2012 թ. նոյեմբերից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով

65-ամյա Արա Պ.-ն 2012 թ. նոյեմբերից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 2-ին, ժամը 18.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել 65-ամյա Արա Պ.-ն: Նա 2012 թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

  • Կիսվել: