երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
54-ամյա տղամարդը համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու համար հատուկ միջոցներ էր պատրաստել կամ իրացրել

54-ամյա տղամարդը համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու համար հատուկ միջոցներ էր պատրաստել կամ իրացրել

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 23-ին Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 54-ամյա Նորայր Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելը կամ իրացնելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: