կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
54-ամյա Ռոլանդը հետախուզման մեջ էր 22 տարի. Նրան որոնում էին Բիշքեկի իրավապահները, բայց գտել են Երեւանում

54-ամյա Ռոլանդը հետախուզման մեջ էր 22 տարի. Նրան որոնում էին Բիշքեկի իրավապահները, բայց գտել են Երեւանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 4-ին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 54-ամյա Ռոլանդ Օ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2002 թ. փետրվարի 10-ից Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածի մեղադրանքով (Մարդուն ազատությունից անօրինական զրկելը):
 
 
Խափանման միջոցը՝ կալանք:
 
 

  • Կիսվել: