ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
4-5 հոգով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին. վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան

4-5 հոգով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին. վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև չորս-հինգ հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին, ընդ որում` վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան։

Խուլիգանության վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո ոստիկաններն անցան գործի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց ամուսինների հետ վիճած տղամարդկանց ինքնությունը: Յաղդանցի հինգ տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Ստեփանավանի բաժին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 
 

  • Կիսվել: