երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
35-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ Բերդի բնակչի սպանության կասկածանքով

35-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ Բերդի բնակչի սպանության կասկածանքով

2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Բերդ համայնքի Վերին  Կարմիր Աղբյուր բնակավայրի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու առանձնատներից մեկի մոտ, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երեւան քաղաքի 35-ամյա բնակիչը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Բերդ քաղաքի 39-ամյա բնակչի գլխի եւ մարմնի տարբեր մասերին, որի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից վերջինիս տեղում մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Երեւան քաղաքի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա տղամարդու սպանության կասկածանքով։

  • Կիսվել: