հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի մոտ զենք են նկատել: Ահազանգով մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու Երևան քաղաքի պարեկները ապօրինի զենք պահելու կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Կենտրոնական բաժին:

31-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «ESEKOL MAJOR» գրառմամբ գազային ատրճանակ և պահեստատուփ՝ լիցքավորված 6 պարկուճով:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Կիսվել: