ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
2700 հոգու քննել են, մեկը Ծառուկյանի անունը չի տվել. Գագիկ Ծառուկյանը կդիմի ՄԻԵԴ (տեսանյութ)

2700 հոգու քննել են, մեկը Ծառուկյանի անունը չի տվել. Գագիկ Ծառուկյանը կդիմի ՄԻԵԴ (տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանում իր գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին մեղադրում են 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ:

Ծառուկյանը դատարանին հայտնեց, որ իր գործով քննչական խմբում 100-ից ավելի քննիչ է եղել:

«2700 հոգու քննել են, մեկը Ծառուկյանի անունը չի տվել»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ միայն 5 անձի ցուցմունքի վրա իրեն մեղադրանք են առաջադրել:

«Վազգեն Պողոսյանը, մի քույր, մի ախպոր, մի մարդ, մի կնիկ»,- մասնավորեցրեց Ծառուկյանը:

Նա հրաժարվեց պատասխանել մեղադրողի հարցերին:

Ծառուկյանի ցուցմունքն ամբողջությամբ՝ տեսանյութում.

  • Կիսվել: