երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
2022 թ. ՔԿ-ի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ

2022 թ. ՔԿ-ի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022 թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների  ընդհանուր շարժընթացը։

Մասնավորապես, 2022 թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։  

Նշվածներից 122-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ  և 126 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թ. հունվար ամիս:

Դատարան ուղարկված վարույթներից՝

9-ը եղել է սպանության,

1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,

3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,

1-ը՝ մարդուն առևանգելու,

1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,

2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,

5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,

25-ը՝ ֆիզիկական ներգործության,

3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,

1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու,

3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,

68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը  հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:

125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական  հետապնդում չի իրականացվել, կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 

  • Կիսվել: