երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ 2-րդ անգամ կհանվի 2 միավոր

2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ 2-րդ անգամ կհանվի 2 միավոր

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված նախագծերը։

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի գնահատմամբ, շատ կարևոր նախագիծ են քննարկում,  կառավարությունը որոշակի փոփոխություն է առաջարկել նախագծերի փաթեթում։

«Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առաջարկը, նախատեսվում է 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0,5-ի փոխարեն նախատեսել 0,25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունն ու արարքի վտանգավորությունը։

Միաժամանակ պայմանավորվածություն է  ձեռք բերվել, որ հետագայում  պրակտիկայի վերլուծության արդյունքում կդիտարկենք ընդհանուր վիճակը, եթե որոշակի շտկումների կամ փոփոխությունների կարիք լինի ընդահնուր բալային համակարգում , կնախատեսենք»,- ասաց Ա. Սարգսյանը։

Նա հայտնեց, որ երկրորդ փոփոխություն արվում է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկով. «Այս պահի դրությամբ  կողային ապակիների  լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միան  տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով  արարքի հանրային վտանգավորությունը,  ճանապարհային երթևեկության  անվտանգության տեսանկյունից այս արարքի կարևորությունը,  նախատեսում ենք՝  մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարելու պայմաններում  կհանվի 2 միավոր և կսահմանվի տուգանք՝ աշխատավարձի քսանինապատիկի չափով: Այսինքն, առաջին անգամ նախատեսվում է  միայն տուգանք, երկրորդ անգամ, եթե արարքը կատարվի, տուգանք և 2 բալ տուգանային միավոր կլինի նախատեսված»,- ասաց փոխնախարարը։

  • Կիսվել: