շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
1000 պաշտոնյա վերջին 6 տարում քրեական հետապնդման է ենթարկվել. պետությանը պատճառված վնասը՝ 42.3 մլրդ

1000 պաշտոնյա վերջին 6 տարում քրեական հետապնդման է ենթարկվել. պետությանը պատճառված վնասը՝ 42.3 մլրդ

Պաշտոնաթող նախագահ, նախարարներ, դատավորներ, քննիչներ, մարզպետներ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ, ԱԺ պատգամավորներ, գլխավոր դատախազներ. 2018 թվականից հետո քրեական հետապնդման է ենթարկվել 1000 նախկին ու ներկա պաշտոնյա:

Նրանց կեսը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների համար, 42-ը կալանավորված է:

Գլխավոր դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 42.3 մլրդ դրամի գույքային վնաս:

Տաթև Խաչատրյանն է ամփոփել վերջին 6 տարվա աղմկահարույց քրեական գործերը:

  • Կիսվել: