Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նախատեսված է նաև հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբյանի և Էլմար Մամեդյարովի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։