երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ «Իմ քայլը» խմբակ­ցության 3 ժամանոց նիստում քննարկվել է ՍԴ դատավորներին վերաբերող նախագծը

«Ժողովուրդ»․ «Իմ քայլը» խմբակ­ցության 3 ժամանոց նիստում քննարկվել է ՍԴ դատավորներին վերաբերող նախագծը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության նիստը: Նիստը տևել է մոտ երեք ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են մինչև վերջ մնացել նիստին, ինչպես նաև շատ են եղել բացակաները:

Մեր տեղեկություններով՝ երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահեեթ նիստը, և պատգամավորները քննարկում են ունեցել օրակարգային հիմնական հարցերի շուրջ ու հստակեցրել քվեարկության հետ կապված դիրքորոշումները: Անդրադարձ է եղել նաև ՍԴ դատավորներին վերաբերող նախագծի երեկվա քվե­արկության թեմային»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: