«Ժողովուրդ». Հանձնաժողովների անդամների փակ հանդիպումը եվրոպացիների հետ թեժ է անցել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ԱԺ-ում Պետաիրավական և Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների անդամների փակ հանդիպումը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ բավականին թեժ է անցել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը:
Նաիրա Զոհրաբյանը հարցրել է՝ ՀՀ քրեական օրենսգիրքը և «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքը չեն լուծում արդյոք բռնության խնդիրները, օրենքի ինչ բաց կա, որ պարտադրում է ընդունել Ստամբուլյան կոնվենցիան:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցերին եվրոպացիները, ըստ էության, չեն պատասխանել:
«Իմ քայլ»-ից հանդիպմանը ներկա Մարիա Կարապետյանը, որը Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման ջատագով է համարվում, լուռ նստել է, պասիվ է եղել նաև Թագուհի Ղազարյանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը, որը վարել է հանդիպումը, ամփոփել է. «Հայաստանն ինքնիշխան պետությունն է, և մենք մեր որոշումը կկայացնենք»»,-գրում է թերթը:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: