երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ժողովրդավարական երկրները պետք է ՀՀ կողքին լինեն. կանադացի սենատորի արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Ժողովրդավարական երկրները պետք է ՀՀ կողքին լինեն. կանադացի սենատորի արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը վտանգավոր ու ագրեսիվ է որակել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանին:

 
Սենատորը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն:
 
«Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և ապօրինի ագրեսիվ գործողություն է, որն ընդգծում է չդադարող սպառնալիքը, որին շարունակում է առերեսվել Հայաստանի ժողովուրդը»,-նշել է սենատորը:
 
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:
 
Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել:
 
Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

  • Կիսվել: