Ժերար Լարշեին խնդրել եմ աշխատանքային խումբ ստեղծել՝ Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու գործընթացը սկսելու համար. Բուայե
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սյս մասին նա հայտնել է իր ֆեյսբույքյան էջում:
՛՛Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով այսօր այցելել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանսիայի Սենատի խոսնակ Ժերար Լարշեին խնդրել եմ աշխատանքային խումբ ստեղծել՝ Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու գործընթացը սկսելու համար:
Ավելի քան մեկ դար առաջ Ժորժ Կլեմանսոն գրել է՝ ՛՛Սկսել ենք խոսել հայկական վիլայեթներում նոր անկարգությունների մասին: Մենք գիտենք այդ բառի նշանակությունը: Դա իշխանությունների կողմից հայերի համակարգված սպանությունների թերագնահատումն է՛՛,-նշել է նա:
Բուայեն նաև հավելել է, որ այսօր պետք է լիովին վերանայել ժխտողականությունը, որը ավելին կամ պակաս չէ, քան ցեղասպանության հանցագործությանը մեղսակցություն: ՛՛Այդ դեպքում ինչպե՞ս պայքարել ցեղասպանության դեմ՝ առանց ժխտողականության դեմ պայքարի՛՛,-նշել է նա: