չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ժամանակ»․ Գերության մեջ գտնվող սպայի աշխատավարձը կպահպանվի

«Ժամանակ»․ Գերության մեջ գտնվող սպայի աշխատավարձը կպահպանվի

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում՝ ավելացնելով դրույթ, որը հնարավորություն կտա գերության մեջ գտնվող սպայի ընտանիքին ստանալ նրան հասանելիք աշխատավարձը: Բայց դա միայն այն դեպքում, եթե «անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ»:

Նման լրացումը կարևոր է, քանի որ շատ դեպքերում գերության մեջ գտնվող սպայի ընտանիքը հայտնվում է սոցիալական ծանր վիճակում՝ չունենալով եկամտի այլ աղբյուր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: