Զատիկին հաջորդող մեռելոցի օրն աշխատանքային է լինելու
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը այս տարի նշում է ապրիլի 17-ին: Տոնի հաջորդ օրը մեռելոց է։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ապրիլի 18-ը աշխատանքային է լինելու, այս պահի դրությամբ նման նախագիծ չկա։