կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Զարմանում եմ, որ Արևմուտքը ողջունում է սահմանազատումը, առանց հանրաքվեի գյուղեր են հանձնում. Սփյուռքահայ

Զարմանում եմ, որ Արևմուտքը ողջունում է սահմանազատումը, առանց հանրաքվեի գյուղեր են հանձնում. Սփյուռքահայ

Ես հոգեւորը ստացել եմ Միջին Արեւելքում, իսկ ժողովրդավարությունը՝ Եվրոպայում, եւ ուզում էի, որ այս երկու բանը լինի նաեւ Հայաստանում, որը պակասում է: Այս մասին, այսօր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հայրենադարձների հանդիպման ժամանակ ասաց սփյուռքահայերից մեկը, ով 19 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան:

«Բայց մենք ժողովրդավարություն Հայաստանում չտեսանք, հոգեւորն էլ թույլ է: Ես երազում եմ, որ հաջորդ փուլում Հայաստանը լինի թե ժողովրդավար, թե հոգեւոր: Ժողովրդավարության մեջ կա ղեկավարների չչարաշահելու իրենց աթոռները, որը տեսանք 33 տարի: Փողամոլությունը կա, որը հսկում է ժողովրդավարությունը: Եվրոպայում եթե մի ղեկավար չգրանցված գույք ունի ու դա բացահայտվում է, ինքը հրաժարվում է ընդհանուր քաղաքական կյանքից: Իսկ մենք ղեկավարներ ունենք, որ ցուցակներով մեղքեր ունեն, բայց ոչ ոք չի հրաժարվում:

Նույնիսկ հասել ենք այն փուլին, որ եթե սահման ենք գծում, կարիք չկա հանրաքվեի: Ու ես զարմանում եմ, որ շատ արեւմտյան երկրներ ողջունում են այդ սահմանազատումը: Ֆրանսիայում անում են հանրաքվեներ, իսկ մեզ մոտ մի ղեկավարը մյուսի հետ համաձայնելով պետք է գյուղերը հանձնի:

Մենք մի խնդիր ունենք, որ եթե մեր տան մեջ ունենք ամեն ինչ ու մի հատ էլ դրոշ, դա է մեր պետությունը: Այսինքն եթե Կիրանցում մի բան է լինում, ես հազարավոր հայեր գիտեմ, որ անտարբեր են այդ հարցում»,-ասաց նա:

Տղամարդը հույս հայտնեց, որ Բագրատ Սրբազանի եւ նոր ընտրությունների միջոցով կունենանք մեր երազած երկիրը:

  • Կիսվել: