կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ըստ ամենայնի՝ ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ. Փաշինյանը՝ եկեղեցու մասին

Ըստ ամենայնի՝ ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ. Փաշինյանը՝ եկեղեցու մասին

Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, միաժամանակ հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանեց, ո այս առաջարկի իմաստն այն է, որ ստվերն ամբողջությամբ բացառվի, թափանցիկություն ապահովվի։

«Մենք պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, որ ասում ենք՝ պատմամշակութային հուշարձանների պահպանում, վերականգնում և այլն, լրացուցիչ ֆինանսավորում էլ ենք պատրաստ տրամադրել»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ առաջարկը մերժվել է, ինչն իրենց համար անհասկանալի է։

«Երբ վերլուծել ենք՝ ի՛նչը կարող է պատճառ դառնալ այս մերժման․․․ Թափանցիկության խնդիր է, որովհետև, ըստ ամենայնի, ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ առաջիկայում պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։

  • Կիսվել: