Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին մեզ համար. Քոչարյան
Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանն հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին իրենց համար։ Ըստ նրա՝ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր:
« Ընդ որում, դրանք տարբեր կազմակերպություններ էին իրականացնում:
Դրանցից մեկն էլ արել է նույն Գելափը, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ համակրանքի մեջ»,- ասաց Քոչարյանը։
Քոչարյանի խոսքերով, պետք է բացատրությունը գտնել. «Մենք ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ: Ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում:
Այդ պատճառով դիմելու ենք ՍԴ ընտրությունների արդյունքները քննարկելու համար»:
Նա ասաց, որ հիմա շտաբերի կողմից հավաքագրվում են նյութերը, առաջիկա օրերին կամփոփեն, կհասկանան, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ դիմելու համար: