ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ընտրապիղծը և սրբապիղծը․ ՔՊ-ական պատգամավորի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

Ընտրապիղծը և սրբապիղծը․ ՔՊ-ական պատգամավորի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը, որում վերջինս համեմատականներ է անցկացրել 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում ընդունված օրենքի և Հայաստանում կաթողիկոսի ընտրությունների պահանջի մասին վարչապետի հայտարարության միջև։

«Ընտրապիղծը և սրբապիղծը: Ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել սեփական ժողովրդի հանդեպ` ընտրապի՞ղծը, ով գողացել է ժողովրդի ընտրությունը, նրան մատնել աղքատության ու պանդխտության` սեփական ժողովրդին դնելով գիշատիչ թալանչիների երախում: Թե՞ սրբապիղծը, ով այդ նույն թալանչիների հետ ուս-ուսի տված` մարդկանց դժբախտության և աղքատության վրա կառուցել է սեփական սրբապիղծ գոյությունը»,- գրել է Կոնջորյանը։

Այսօր ավելի հայտնել էինք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբшպիղծն ինչ է, որին չհաղթահարի»:

 

  • Կիսվել: