չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը․ ուղիղ

Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը․ ուղիղ

Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով արտահերթ նիստը:

«Ռազմական դրությունը վերացնելու մասին» խորհրդարանի որոշման նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել որոշման նախագծի վերաբերյալ:

Արտահերթ նիստում որոշման նախագծի քննարկման համար, անհրաժեշտ է, որ այն քվեարկությամբ ընդգրկվի նիստի օրակարգում:

Նշենք, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արտահերթ նիստի մեկնարին 20 րոպե ընդմիջում վերցրեց, որպեսզի կառավարության ներկայացուցիչը կարողանա ներկա լինել։

 

  • Կիսվել: