ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ընդդիմությունը, մեկնելով Արցախ, վտանգում է Արցախի ու Հայաստանի քաղաքացիներին․ Վաղարշակ Հակոբյան

Ընդդիմությունը, մեկնելով Արցախ, վտանգում է Արցախի ու Հայաստանի քաղաքացիներին․ Վաղարշակ Հակոբյան

Մարդիկ, որոնք մինչեւ այսօր չեն հասկացել, որ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից կախելով իրենք Արցախը չեն պաշտպանում, մարդիկ, որոնք մինչեւ այժմ չեն հասկացել, 20-30 տարի լինելով իշխանություն չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանել րցախը, օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքում խայտառակ մտքեր փոխանակելով եւ սեփական ժողովրդին բախտախնդրությանտանելով, փորձում են էժանագին քաղաքական դիվիդենտներ ապահովել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Դուք յնքան չեք տիրպետում իրավիճակին, որ բացարձակ իրականության հետ կապ չունեք: Գոնե այդ միտինգից հետո ձեր հնչեցրած մտքերից հետո մի հատ տեսնեիք, թե այդ նույն տարածքում հավաքված մեր համաքաղաքացիները ինչ են խոսում ձեր մասին: Էն պաթոսախառը բառապշարով Երեւանի կենտրոնում Արցախը թուրքից պաշտպանելու արտահայտություններով դուք արդեն վաղուց ձեզ սպառել եք:

Այստեղ միտք հնչեց, որ մենք մեկնում ենք Արցախ՝ ամենակարեւոր օրակարգին հետեւելու եւ Արցախի քաղաքացիներին պաշտպանելու: Ես ուզում եմ պնդել հակառակը: Նանք հենց հիմա մեկնում են Արցախ վտանգելով Արցախի  եւ Հայաստանի քաղաքացիներին: Սա նկատի ունեցեք:

Ես առաջարկում եմ քաղաքական օրակարգը զերծ պահենք բախտախնդիրներից եւ մեր հայրենակիցներինբախտախնդրության տանելու կոչերից ու մղումներից»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ նիստերին եւ մեկնում են Արցախ:

  • Կիսվել: