երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ընդդիմությունը դիտում է 2018-ի տեսանյութերը և փորձում կրկնել՝ կարծելով, թե հեղափոխությունը տեխնիկայի հարց է. Գրիգորյան

Ընդդիմությունը դիտում է 2018-ի տեսանյութերը և փորձում կրկնել՝ կարծելով, թե հեղափոխությունը տեխնիկայի հարց է. Գրիգորյան

Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ ընդդիմությունը դիտում է 2018-ի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածի տեսանյութերը և փորձում կրկնել նույնը՝ մտածելով, թե հեղափոխությունը տեխնիկայի հարց է:

Նա նշեց, որ ընդդիմությունն արդեն երկու տարի է՝ նույն մեղադրանքներն է հնչեցնում:

՛՛Ես նույնիսկ տեսնում եմ, որ 2018֊ի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածի բոլոր տեսանյութերն են նայում և փորձում են կրկնել, մտածելով, որ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը տեխնիկայի հարց է, բայց ես կհիասթափեցնեմ իրենց. ասեմ, որ հեղափոխությունը երբեք տեխնիկայի հարց չէ, և եթե տեխնիկայի հարց է, ապա աշխարհում ավելի շատ հեղափոխություններ տեղի կունենային՛՛,֊ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հեղափոխություններն ունեն կոնտեքստ։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը գտել է կոնտեքստը` ՛՛իշխանությունը ծախում է Արցախը՛՛, Արմեն Գրիգորյան արձագանքեց. ՛՛Դա էլ ներկայացնում են չորս տարի է, և այդ ընթացքում երկու ընտրություն է տեղի ունեցել, և հանրությունը վերաբերմունք է ցուցաբերել՛՛:

 

 

 

  • Կիսվել: