երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր. Վարդևանյան

Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր. Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ընդդիմությունը փողոցային պայքարի մասով ունի հստակ գործողությունների ծրագիր, որը առաջիկայում կներկայացնեն:

«Խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդ իմաստով փոքր ինչ համբերեն»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը:

Պատգամավորը կարևորեց ապակենտրոն գործողությունները և ցանցային պայքարը:

«Կարծում եմ, որ մեր հայրենակիցների այն խումբը, ովքեր ունեին վերապահումներ, հիասթափված էին, այդ իրավիճակից դուրս են գալու»,- նշեց Վանեցյանը:

Պատգամավորն ասաց, որ այս գործողությունները ունեն ժամկետներ, սակայն այլ փակագծեր չբացեց:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին ազդարարել էր ընդդիմության փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը: Վանեցյանը գիշերել է Ազատության հրապարակում: Նա հայտարարել է, որ չի հեռանալու Ազատության հրապարակից՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ իրեն:

 

  • Կիսվել: