երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդամենը մեկ ժամից կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հետագա անելիքները. Իշխան Սաղաթելյան

Ընդամենը մեկ ժամից կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հետագա անելիքները. Իշխան Սաղաթելյան

Բազմաթիվ անգամ ասել ենք և ևս մեկ անգամ կրկնում ենք՝ մեր բոլորիս գլխավոր նպատակը այս դավաճանին հեռացնելը չէ, այլ մեր երկրի ապագան է, մենք մեր երկիրը անկայունության չենք տանելու և այս սրիկային հեռացնելու ենք անցնցում, արագ և արդյունավետ: Այս մասին Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

՛՛Ընդամենը մեկ ժամ հետո լրանում է ժամկետը, երբ հանրապետության նախագահը պետք է հայտնի իր դիրքորոշումը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ: Երեկ մենք հանդիպեցինք Հանրապետության նախագահի հետ և ներկայացրեցինք ժողովրդի պահանջը: Շատ հստակ պահանջեցինք՝ նախագահը պետք է տեր կանգնի Սահմանադրությանը և լինի ժողովրդի կողքին, տուրք չտա այդ դավաճանի շանտաժներին՛՛,-հավելեց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ ՀՀ նախագահի պատասխանից են կախված Հանուն հայրենիքի փրկության շարժման հետագա գործողությունները:

Նա նշեց. ՛՛Մեկ ժամ անց մենք միասին կպլանավորենք մեր հաջորդ քայլերը՛՛:

  • Կիսվել: