կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն

Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Պողսյանը ուժերը չափեց Շվեդիայից Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:

Ավելի հայտնի էր դարձել, որ 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը կպայքարի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար: Նա պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 6:1 հաշվով առավելության հասավ վրացի Օտար Աբուլաձեի նկատմամբ, հաջորդից հաղթեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին 7:0 հաշվով և կիսաեզրափակիչում ուժերը չափեց ռուս Սերգեյ Կուտուզովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 4:1 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ:

  • Կիսվել: