երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վստահ չեմ, որ Բաքվում իրական քաղաքական կամք կա Ստեփանակերտի հետ այդ երկխոսությունն իրականացնելու. Փաշինյան

Վստահ չեմ, որ Բաքվում իրական քաղաքական կամք կա Ստեփանակերտի հետ այդ երկխոսությունն իրականացնելու. Փաշինյան

Ես գիտեմ, որ շատ միջազգային գործընկերներ աշխատում են այդ թեմաների վրա եւ նաեւ դա է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը հորդորում է Ստեփանակերտին գնալ Բաքվի հետ երկխոսության, բայց արդյոք միջազգային մեխանիզմի գործարկմամբ նման երկխոսության հարցում որեւէ տեղաշարժ կա, թե ոչ:

«Նաեւ դա է պատճառը, որ ես շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին եւ նաեւ հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն այդ երկխոսության մեջ: Իհարկե, հորդորն ուղղված է նաեւ բաքվին, որովհետեւ հասկանում ենք, որ եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա: Ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ բաքվի կողմից այդ ցանկությունը  լիարժեք արտահայտվում է: Պաշտոնական մակարդակում արտահայտվում է, բայց օրինակ, երբ որ մի քանի անգամ նախանշված հանդիպումները  տեղի չեն ունեցել եւ ես փորձել եմ հասկանալ այդ թվում մեղադրանքները Ստեփանակերտին ուղղված, որ նրանք են տապալել, ձախողել հանդիպումը, փորձել եմ գործնականում մանրամասներով հասկանալ,  տեսել եմ, որ օրինակ, ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաեւ իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու»,-հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքը եւ Աղդամի (Ակնայի) ճանապարհը միաժամանակ բացելու վերաբերյալ առաջարկներին, Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք, որ մեր բանակցությունների թեման Լաչինի միջանցքն է, որովհետեւ մենք ենք ստորագրել նաեւ Լաչինի միջանցքը ստեղծող փաստաթղթի տակ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: