չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վրաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է դատավորներին թոշակի ուղարկելու վրացական փորձը

Վրաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է դատավորներին թոշակի ուղարկելու վրացական փորձը

Դատավորներին ժամկետից շուտ թոշակի ուղարկելու հարցը պետք է որոշի Հայաստանն ինքը, քանի որ դրսից այս կամ այն մեխանիզմի ներդրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ դատա-իրավական համակարգի վրա, այսօր Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

Վրացի պաշտոնյան մատնանշելով իր երկրի փորձը, ասաց, որ Վրաստանում 90-ական թվականներից սկսած արդարադատության ոլորտում տարբեր բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ դատավորներին ժամկետից շուտ թոշակի ուղարկելու միջոցով: Այդուհանդերձ, նրա խոսքով, այս բարեփոխումը Վրաստանում ունեցել է և բարդություններ, և դրական ազդեցություն:

«Բայց չեմ կարող ասել՝ այն արդյոք կգործի՞ Հայաստանի դեպքում, թե ոչ», - հավելեց նա:

Խոսելով իր փորձից, նախարարը նշեց, որ երբ ինքը կառավարությոան կազմում է ընդգրկվել իրենց առջև դրված է եղել դատաիրավական համակարգի բարեփոխումների դիլեման:

«Այդ դիլեման հանգում էր հետևյալին՝ դատաիրավական համակարգը վերակազմակերպե՞լ՝ դատավորներին ժամկետից շուտ թոշակի ուղարկելով, թե՞ փոխել օրենքների հանդեպ մարդկանց վերաբերմունքը՝ կիրառելով ինստիտուցիոնալ մոտեցում: Այդ ժամանակ Վրաստանի վարչապետը կոչ արեց գնալ ինստիտուցիոնալ մոտեցման կիրառման ճանապարհով: Չնայած դա տարածված մոթեդ չէր, և հաճախ էին քննադատում, 2 տարի առաջ անցկացված հետազոտությունների տվյալներով՝ Վրաստանի բնակչության 52 տոկոսը վստահում է դատական համակարգին, ինչը հաջողություն է: Հաջորդ կառավարության համար սա լավ հիմք է հետագա բարեփոխումների համար»,- ընդգծեց նա:

Վրաստանի կառավարության ներկայացուցիչը խոսեց այս թեմայով, քանի որ Հայաստանը ևս մտադիր է այս համակարգը ներդնել մեր երկրում: Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորներին ժամկետից շուտ թոշակի ուղարկել՝ պահպանելով նրանց աշխատավարձերը և հավելավճարները:

  • Կիսվել: