ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդ չի սպանվել. ԱԳՆ

Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդ չի սպանվել. ԱԳՆ

Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ։

Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: «360» հեռուստաալիքը հայտնել էր, որ սպանվածը ենթադրաբար հայ է։



  • Կիսվել: