Վիրավորելու միտում չեմ ունեցել. Հովակիմյանը՝ Վարդևանյանի հետ վիճաբանության մասին
Ընտրությունների ժամանակ թերություններ եղել են, բայց դրանք չեն ազդել արդյունքների վրա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29–ին, ՍԴ–ի դֆիմացվ լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Անդրադառնալով նախօրեին իր և «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի միջև տեղի ունեցած միջադեպին, Հովակիմյանն ասաց. «Ես ամենևին վիրավորելու միտում չեմ ունեցել, ես պարոն Վարդանյանին ասել եմ, որ վիրավորելու միտում չունեմ։ Պարոն Վարդանյանը էլ ինքը իր ասածը հետ վերցրեց։
Ինչ վերաբերում է նրան, որ ՍԴ–ից դուրս գալիս ադրսում հավաքվածներն իրեն ամոթանք են տալիս, վիրավորական արտահայտություններ են անում, ԿԸՀ նախագահն ասաց. «Ես նաև այն քաղաքացիների շահերն եմ պաշտպանում, ովքեր ինձ վիրավորում և սպառնում են։ Ես բոլորիդ ազատ քվեարկելու իրավունքն եմ ապահովում ու միշտ ապահովելու եմ:


