կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վիրավորանքի համար՝ 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն դրամ փոխհատուցում․ նախագիծն ընդունվեց

Վիրավորանքի համար՝ 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն դրամ փոխհատուցում․ նախագիծն ընդունվեց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 72, դեմ 30, ձեռնպահ 2 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Օրինագծով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար պատժաչափերը՝ դավաճանության համար՝ մինչև ցմահ, լրտեսության համար՝ 15-20 տարի ազատազրկում:

 

  • Կիսվել: