երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Վերջին շրջանում Առուշ Առուշանյանի գլխին կախված էր բшնտ վերադառնալու հեռանկարը, ՔՊ-ն Առուշին գերեվшրել է, երևի uպառնացել են բանտшյին կալանքnվ. Ղազարյան

Վերջին շրջանում Առուշ Առուշանյանի գլխին կախված էր բшնտ վերադառնալու հեռանկարը, ՔՊ-ն Առուշին գերեվшրել է, երևի uպառնացել են բանտшյին կալանքnվ. Ղազարյան

Առուշ Առուշանյանը երկար ժամանակ գտնվել է իրավական հետապնդումների ներքո, այլ ոչ թե որ իրապես հանցանքներ էր գործել, և ասեմ, որ վերջին շրջանում Առուշ Առուշանյանի գլխին կախված էր նորից բանտ վերադառնալու հեռանկարը, կարծում եմ, որ նա ըստ էության ներքին դավադրությունների զոհ է, նա գերու կարգավիճակ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

 

«Ինքը համայնքում հեղինակություն է վայելում, և եթե հիշում եք, նախորդ ընտրություններին իրեն հաջողվեց ՔՊ-ի թեկնածուին հաղթել անազատությունից: Այսինքն՝ բանտում գտնվելով, նա հաղթեց ՔՊ-ի թեկնածուին, երբ ՔՊ-ի քարոզարշավին մասնակցում էին մեծ թվով ՔՊ-ական ազդեցիկ գործիչներ, դա վկայում է իր համայնքում ունեցած անձնական հեղինակության ու հարգանքի մասին:

Նրան երևի սպառնացել են բանտային կալանքով, իմ տպավորությունը այն է, որ ինքը չէր կարող այդպես 180 աստիճանի ռադիկալ փոփոխություն ունենար: Սա ներիշխանական, իրավական գործիքակազմը գործադրելու գործողությունների հետևանքն է»,- նշել է Ղազարյանը:  

  • Կիսվել: