չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վերին Դվին և Արզնի համայնքներում ընտրություններ են. ԿԸՀ

Վերին Դվին և Արզնի համայնքներում ընտրություններ են. ԿԸՀ

Այսօր՝ 2023 թվականի հոկտեմբերի 29-ին, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

«Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1545 է, իսկ Արզնի համայնքինը՝ 2132։ Նշված ընտրություններն անցկացնելու համար Վերին Դվին համայնքում կազմավորվել է 1, Արզնի համայնքում՝ 2 տեղամաս:

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված  3 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 7 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: