հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վերականգնման վարկերի բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկվել են ջրային, էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերը

Վերականգնման վարկերի բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկվել են ջրային, էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենի հետ:
 
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են KfW-ի հետ համագործակցության շրջանակներում ջրային, էներգետիկ և այլ ոլորտներում իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք», «Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման», ինչպես նաև «ՀՀ-ում գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման» ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին, իրականացման ժամկետներին և դրանց ուղղությամբ նախանշվող հետագա քայլերին:
 
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

  • Կիսվել: