ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Աշխարհի խոշորագույն բանկի թուրքական մասնաճյուղերը կրճատվելու են

Աշխարհի խոշորագույն բանկի թուրքական մասնաճյուղերը կրճատվելու են

Աշխարհի խոշորագույն «ICBC» բանկը հայտարարել է, որ Թուրքիայում գտնվող մասնաճյուղերից որոշները փակվելու են, իսկ որոշները միացվելու են իրար, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ 2014-ից Թուրքիայում ծառայություններ մատուցող բանկն իր 31 մասնաճյուղերից թողնելու է միայն 19-ը:

«Որոշում է կայացվել դադարեցնել 5 մասնաճյուղի աշխատանք, իսկ 7 մասնաճյուղ միացնել այլ մասնաճյուղերի»,-ասվում է բանկի տարածած հայտարարությունում:

 

  • Կիսվել: