կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վազգենն էլ մեղք ունի, երբ զինգրքույկ էր ուղարկում այս գրչակին՝ բանակից ազատվելու համար, չէր կարող ենթադրել, թե սա ինչ է դառնալու. Աղվան Վարդանյան

Վազգենն էլ մեղք ունի, երբ զինգրքույկ էր ուղարկում այս գրչակին՝ բանակից ազատվելու համար, չէր կարող ենթադրել, թե սա ինչ է դառնալու. Աղվան Վարդանյան

Մեզ այսօր պակասում են Վազգեն Սարգսյանները, այսօր մեզ Վազգեն Սարգսյանից, փաստորեն մնացել է ծննդյան օրը, իր ողջ կենսագրությունը, կյանքը, գործը այս իշխանությունները զրոյացրեցին: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բնականաբար, զրոյացնողը հիմնականում Նիկոլ ասվածն է եւ իր ՛՛բեսպիլոտնիկները՛՛, որոնց մեջ մարդ չկա, բայց ավեր ու վնաս են տալիս: Նայում եմ Երկրապահի Սասուն Միքայելյանի բերած պսակին... Սասուն Միքայելյանը, Վազգենի եղբայրը՝ Արամ ասվածը... ինչ կարող եմ ասել, զրոյացրել են Վազգեն Սարգսյանի արած գործը, միայն ծննդյան օրն են հիշում: Վազգենն էլ մեղք ունի, Վազգենը երբ որ զինգրքույկ էր ուղարկում այս գրչակին, լրագրողին՝ բանակից ազատվելու համար, չէր կարող ենթադրել, թե սա ինչ է դառնալու ո՛չ միայն իր գործի, այլեւ մեր ընդհանուր ազգային գործի համար:

Բայց եղածից դասեր քաղելն է կարեւոր, եւ ես վստահ եմ, որ այսօր էլ մեր հանրության մեջ կան մարդիկ, որոնք Վազգենի գործը պատրաստ են շարունակել: Նոր սերունդ է գալիս, որի մեջ անհնար է հայկականությունը, հայի ինքնությունը ոչնչացնել, ինչքան էլ այս չգիտեմ ինչերը փորձեն: Սա էլ կանցնի, եւ Վազգենի անունը, գործը կշարունակվի՛՛:

Անդրադառնալով Հայաստանի կողմից ՛՛որպես բարի կամքի դրսեւորում՛՛ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելուն՝ Վարդանյանը նշեց. ՛՛Խեղճի, ողորմելի ենթակայի պահվածք է: Ինչքան տվեցիր, ավելի են ուզելու, արհամարհելու են: Հրանտ Մաթեւոսյանի խոսքը կա՝ եթե Արցախից հրաժարվեմ, թուրքն էլ է ինձ ատելու, արհամարհելու: Իրենք արհամարհված, խղճուկ, ողորմելի վիճակում են եւ փորձում են այդպիսին դարձնել երկիրը, ժողովրդին, ազգին: Վստահ եմ՝ չեն հաջողելու...՛՛:

  • Կիսվել: