շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վայրկյան առաջ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Վայրկյան առաջ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հետ ես որևէ կուլիսային հանդիպում չեմ ունեցել: Ես բազմիցս հանդիպել եմ Հայրենիքի փրկության շարժման անդամների հետ, ասել եմ իմ կարծիքը, փոխադարձ քննարկումներ են եղել ստեղծված իրավիճակի շուրջ: Բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ, ամեն մեկը ունի իր կարծիքը և դիրքորոշումը: Այս մասին Tert.am-ի, «Արմնյուզ»-ի և ևս 4 լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատախանելով Tert.am-ի այն հարցին, թե եղե՞լ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

«Այսօր անհրաժեշտ է հարցի լուծում՝ իրավիճակից դուրս գալու համար: Վայրկյան առաջ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ձևավորել նոր կառավարություն, որպեսզի այս խնդիրները լուծվեն»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ ղեկավարը պատկերացնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի օրոք և արդյոք նախատեսվո՞ւմ է հանդիպում վարչապետի հետ, Ծառուկյանը նշեց. «Ես նորից եմ ասում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որից հետո նոր պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման հետ քննարկումներին և որոշումներին՝ Ծառուկյանը նշեց՝ քննարկումները հիմնականում ծավալվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: