երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Վաշինգտոնը պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների կարգավորմանը. ԱՄՆ դեսպան

Վաշինգտոնը պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների կարգավորմանը. ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծմանը: Այդ մասին Բաքվում ասել է ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը, գրում են ադրբեջնական ԶԼՄ-ները:

«Պարզ է, որ երկրների միջև դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ. դա երկար գործընթաց կլինի և հանդիպումներ ու համատեղ աշխատանք կպահանջի խնդիրները լուծելու առումով»,-ասել է դեսպանը և հավելել, որ Վաշինգտոնը «փնտրում է հնարավորություն»՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների կարգավորմանը։ 

  • Կիսվել: