ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Վարդան Ղուկասյանի՝ իբրև ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի. Պաշտպան

Վարդան Ղուկասյանի՝ իբրև ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի. Պաշտպան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ իբրև ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի։ Այս մասին հայտնում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա մանրամասնում է, որ իրեն զանգել է քննիչը՝ տեղեկացնելով, որ գործով ստացվել է լեզվաբանական և հոգեբանական փորձաքննությունների եզրակացությունը, օր և ժամ  ճշտելուց հետո գործի նյութերին կծանոթացնի Ղուկասյանին, պաշտպաններին։

«Հայտնեց, որ դատախազին գործը կարճելու միջնորդություն է ներկայացնելու։

Մենք արդեն իսկ ունենք հետ նահանջ այն մեղադրանքի, որ իբր Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության կոչերով»,- ասում է Զ.Փոստանջյանը։ 

  • Կիսվել: